Բաժին. Տնտեսական

Բանկերը կրճատել են վարկավորման ծավալները

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 2 տրիլիոն 119 մլրդ 840 մլն ՀՀ դրամ: Նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 0,7%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում արտարժույթային վարկերը կազմում են շուրջ 63%-ը: Արտարժութային վարկերի գերակշիռ մասը ուղղվել է բիզնես ոլորտ. մասնավոր ընկերությունների վարկավորման ընդհանուր ծավալը կազմել է 946 մլրդ 388 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով տրամադրված վարկերի զգալի մասն կազմել են տնային տնտեսություններին տրամադրված վարկերը՝ մոտ 488 մլրդ 876 մլն ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հունվարին, փետրվարի համեմատ, բանկերը գրանցել են անկում՝ տնտեսության գրեթե բոլոր հատվածների վարկավորման ոլորտում:

Share