Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հաստատված ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրերով  2015թ. առաջին եռամսյակում մայրաքաղաքի վարչական 6 շրջաններ կատարել են տարաբնույթ աշխատանքներ: Ըստ այդմ, Արաբկիր, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների պատվիրակությունները վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ այցելել են ԼՂՀ շրջաններ: Բացի պաշտոնական հանդիպումներից, այցելություններ են եղել նաև ԼՂՀ զորամասեր, որտեղ կազմակերպվել է նաև ծնողների հանդիպումը Երևանից զորակոչված զինծառայողների հետ: 

Համագործակցության ծրագրով Ավան վարչական շրջանը հյուրընկալել է ԼՂՀ Մարտունու շրջանի պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Նոր-Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Նորք-Մարաշ վարչական շրջանը փորձի փոխանակման և եկամուտների ու ֆինանսական ոլորտում մեթոդական աջակցության ընթացիկ աշխատանքներ է իրականացրել ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ՀՀ Լոռու մարզ, Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունն էլ այցելել է ՀՀ Շիրակի մարզ, որտեղ համագործակցության հուշագիր է ստորագրվել  Դավթաշենի և Արթիկի միջև: Հանդիպումների ժամանակ քննարկվել են 2015թ. նախատեսվող միջոցառումների ծրագրերը, համագործակցության ոլորտներն ու հեռանկարները: Այցելությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ համայնքներին ցուցաբերվել է նյութատեխնիկական աջակցություն: Ծրագիրը կշարունակվի 2015 թվականի հաջորդ եռամսյակներում:

Share