Բաժին. Տնտեսական

3 ամսում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են 9%-ով

Մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.6% և 3.5% գնանկում: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, 2014 թվականի մարտի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.8%-ով և 8.2% ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության րապարակած տվյալները:

Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրության՝ մարտին, տարեսկզբի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 9.0% և 9.2%-ով:

Share