Բաժին. Տնտեսական

Մարտին դրամը արժևորվել է

Մարտին, փետրվարի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.1% և 0.2% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մարտին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.3%-ով և 3.0%-ով:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 1.2% և 2.2% հավելաճ:

2015թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. մարտի համապատասխան ցուցանիշը 15.3%-ով (414.22 դրամ):

Share