Բաժին. Տնտեսական

Մարտին մրգի շուկայում գրանցվել է գների 22% աճ

Մարտ, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, հանրապետությունում գրնացվել է մրգի գների 21.9% գնաճ: Միևնույն ժամանակ, մարտին, նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ, մրգի ապրաքախմբում գնաճը կազմել է 4,1%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու մեկ ամսում, փետրվար ամսվա համեմատ, սպառողական շուկայում տանձի գինն աճել է 1.9%-ով, մանդարինինը` 6.0%-ով, նռանը` 6.6%-ով, նարնջինը` 12.3%-ով, ադամաթզինը` 12.8%-ով, խաղողինը՝ 14.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խնձորի՝ 4.6%, ընկույզի միջուկի` 2.8%, կիտրոնի` 1.3%, չորացած մրգերի 0.7% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մրգի 1.7-9.3% գնաճ, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում:

Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.2%-ով:

Share