Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ամերիկյան ներդրողները Հայաստանում իրականացրել են 7,3 մլն դոլարի ներդրում

2014 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ԱՄՆ-ից հոսած ներդրումները կազմել են 14 մլրդ 458.0 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 7,3 մլն ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝  այս ներդրումներից շուրջ 18%-ն իրականացվել է ուղղակի օտարերկրյա ներդրումների տեսքով:

Ամերիկյան ներդրումներն առավելապես ուղղվել են համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության, կացության կազմակերպման և գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտներ:

2014 թվականին արդյունքներով ԱՄՆ-ն հայտնվել է Հայաստանի խոշոր ներդրող-երկրների վարկանիշի 16-րդ տեղում:

Հատկանշական է, որ հաշվետու տարում Ռուսաստանը, որը մեր երկրի խոշորագույն ներդրող-երկիրն է, 10 անգամ ավելի շատ գումար է ներդրել Հայաստանի տնտեսությունում, քան ԱՄՆ-ն:

Share