Բաժին. Տնտեսական

Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքն ապրիլի 20-ից կվերսկսի աշխատանքները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկությանն ի պատասխան` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերությունը 08.04.2015թ. որոշում է ընդունել ս/թ ապրիլի 20-ից վերսկսել

ժամանակավորապես դադարեցված Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքի աշխատանքները։

Միաժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ ապրիլ ամսվա ընթացքում ներհանրապետական էլեկտրագնացքների ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:

ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետերին, գյուղապետերին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով:

Իսկ ապրիլի 23–24–ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումների մասնակիցների համար:

Share