Բաժին. Տնտեսական

Հայաստանում շինանյութի արտադրությունը զգալիորեն ավելացել է

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել 5.296 տոննա հավաքովի երկաթաբետոններ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում հավաքովի երկաթաբետոնների արտադրության ծավալներն ավելացել են 7.2 անգամ: 2014թ. նույն ժամանակահատվածին այս ցուցանիշը կազմել է 738 տոննա:

Հաշվետու ժամանակահատվածում երեսպատման սալերի արտադրությունն ավելացել է 3 անգամ կազմելով՝ 748.5 տոննա:

Միաժամաանկ կրճատվել է ոչ հանքային շինանյութերիի արտադրությունը: Այս տարվա առաջի երկու ամիսներին արտադրվել է 49.4 տոննա ոչ հանքային շինանյութ, ինչը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 8.7%-ով: 2014թ. հունվար-փետրվարին այս ցուցանիշն կազմել էր 54.1 տոննա:

Share