Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործազրկության միջին տևողությունը 2 տարի է

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում հաշվառված գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 69,6 հազար, որից կանայք՝ 49,5 հազար, իսկ տղամարդիկ՝ 20,1 հազար:

Երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների մեծ մասը՝  22,4 հազար մարդ, աշխատանք է փնտրում 1-3 տարի: Միևնույն ժամանակ, 3 և ավել տարի ակտիվ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 18 հազար մարդ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների մնացյալ մասի մոտ աշխատանք փնտրելու տևողությունը կազմում է մինչև 1 տարի:

Նշենք նաև, որ Տարեսկզբի համեմատ մեր երկրում պաշտոնապես գրացված գործազուրկների թիվը աճել է շուրջ 4 հազարով:

Գործազուրկների 25%-ը ներկայացնում է 35-45 տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, 45-55 տարիքային խմբում ընդգրկված գոծազուրկները կազմում են գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 21%-ը: Պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 16%-ը  55 և բարձր տարիքային խումբը ներկայացնող և ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ են, 14%-ը՝ 30-34 տարեկան, իսկ 13%-ը` 25-30 տարեկան երիտասարդներ: 20-24 տարիքային խումբը ներկայացնող գործազուրկ երիտասարդները կազմում են 9%, իսկ 16-19 տարեկանները՝ 2%:

Հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների 50%-ն ունի ընդհանուր միջնակարգ կրթություն, մոտ 20%-ը` միջին մասնագիտական (թերի բարձրագույն), 14%-ը` բարձրագույն (հետբուհական) կրթություն:

Share