Բաժին. Տնտեսական

Կրճատվել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները

Հայաստանում կրճատվել են  էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում արտադրվել է 1 831.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 13%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 649.0 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  579.6 մլն կՎտ ժամ, իսկ մարտին՝ 602.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 7750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

2014 թվականի հունվարին արտադրվել էր 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝  621.8 մլն կՎտ ժամ  էլեկտրաէներգիա:

2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share