Բաժին. Տնտեսական

2014թ.-ին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3610 դոլար

2014 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է 3610.0 ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են Էկոնոմիկայի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները:

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3447.0 ԱՄՆ դոլար: Վերջին 20 տարվա ընթացքում ցուցանիշը աճել է շուրջ 20 անգամ: 1994 թվականին մեր երկրում յուրաքանչյուր բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 56,5 հազար ՀՀ դրամ կամ հաշվետու տարվա փոխարժեքով՝ մոտ 190 ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2012 թվականին ՀՆԱ-ն մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով կազմել էր 3290.3 ԱՄՆ դոլար, 2011 թվականին՝ 3363.2 ԱՄՆ դոլար, 2010 թվականին՝ 2844.0 ԱՄՆ դոլար: «Նախաճգնաժամային» 2008 թվականին ցուցանիշը կազմել էր 3606 ԱՄՆ դոլար, իսկ ճգնաժամային 2009 թվականին՝  2666 ԱՄՆ դոլար:

«Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:

Share