Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաթանկ կանացի պայուսակն արժե $3,8 մլն

Վերջին տարիներին ներդրողները սկսել են իրենց գումարները ուղղել ոչ միայն ավանդական շուկաներ, այլև մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր թանկարժեք ապրանքների, զարդերի և արվեստի գործերի ձեռքբերման ուղղությամբ: Սա է պատճառը, որ զարդեր և լյուքս դասի ապրանքներ արտադրող ընկերությունները սկսել են գործել առավել համարձակ՝ ներկայացնելով սովորական ապրանքների անհավանական թանկ տարբերակները: Ներկայացնում ենք դրանցից մեկը՝ աշխարհի ամենաթանկ պայուսակը, որն անվանվում է «The Mouawad 1001 Nights Diamond Purse»:

Աշխարհի ամենաթանկ կանացի պայուսակի հեղինակը Mouawad ընկերությունն է: Պայուսակի արժեքը 3,8 մլն ԱՄՆ դոլար է: Այն սրտաձև է, պատված է 18 կարատանոց ոսկով և զարդարված է 4517 ադամանդներով: Պայուսակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 

 

Share