Բաժին. Տնտեսական

Կորած փառք, մոռացված բրենդ. Kodak

Ճգնաժամը, տնտեսական շահերի բախումները, շուկայի կտրուկ փոփոխությունները և մի շարք այլ գործոնները պատճառ են դառնում խոշոր ընկերությունների փլուզման և հայտնի բրենդների անհետացման: Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը, այս անկումներն ու անհետացումներն առավել ակնհայտ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումներից մեկը:

Kodak. Կորած փառք


20-րդ դարում ամերիկյան Kodak ընկերությունն իր ոլորտում անպարտելի էր: 1996 թվականին Kodak բրենդը ճանաչվել էր աշխարհում ամենաթանկ համաշխարհային բրենդներից 4-րդը՝ Disney, Coca-Cola և McDonalds ապրանքային նշաններից հետո: 1888 թվականին Kodak ընկերության թողարկած համանուն ֆոտոխցիկը համարվում էր տեխնոլոգիական կատարելություն: 1900 թվականին Kodak-ը ներկայացրել էր իր ամենահայտնի արտադրանքը՝ Kodak Brownie ֆոտոխցիկը, որը չնչին փոփոխություններով արտադրվել է շուրջ 70 տարի:

Kodak բրենդը երկար տասնամյակներ աշխարհում ընդունվում և ընկալվում էր որպես զարգացման և առաջընթացի հոմանիշ: Շուկայի կտրուկ փոփոխությունները, սակայն, ընկերության հասցրեցին լուրջ հարված: Չկարողանալով դիմադրել շուկայի փոփոխություններին և թվային ֆոտոխցիկների մրցակցությանը՝ ընկերությունը 2012 թվականին իրեն հայտարարեց սնանկ: Kodak ընկերության պարտքերի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 6,8 մլրդ ԱՄՆ դոլար:

«Կորած փառք, մոռացված բրենդ» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share