Բաժին. Տնտեսական

Մշակող արդյունաբերության ոլորտում թողարկման և արտահանման ծավալներն աճել են

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում մշակող արդյունաբերության հիմնական ենթաճյուղերում գրանցվել է թողարկման  և արտահանման անվանական աճ:

Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝  քիմիական արդյունաբերության ոլորտում թողարկման ծավալներն աճել են 3.6%-ով, իսկ արտահանման ծավալները՝ 15.6%-ով: Մետալուրգիայի ենթաճյուղում թողարկված արտադրանքի ծավալների աճը կազմել է 19.5%, իսկ արտահանված արտադրանքի ծավալի աճը՝  1.2%:

Մեքենաշինության արտադրության ոլորտում ցուցանիշները կազմել են համապատասխանաբար  6.7% և 11.4%, էլեկտրատեխնիկայի արտադրության ոլորտում` 44.6% և 85.9%, իսկ ծխախոտի և ծխախոտե արտադրատեսակների արտադրության ոլորտում` 39.2% և 43.5%:

Ակնագործության և ոսկեգործության ենթաճյուղում նախորդ տարվա հունվար-մարտի նկատմամբ պահպանվել են թողարկման ծավալները, իսկ արտահանման մասով գրանցվել է 7.0% աճ:

Share