Բաժին. Տնտեսական

2015թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ-ն 9%-ով ավելացրել է արտադրության ծավալները

2015 թ. առաջին եռամսյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհի ալյումին արտադրող առաջատարներից մեկի՝ UC RUSAL կազմի մեջ, թողարկեց 7818 տոննա արտադրանք՝ 9% գերազանցելով անցյալ տարվա համանման ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին առաքվել է 7930 տոննա ալյումինե փայլաթիթեղ (3% աճ), բեռնվել է գրեթե 500 արտահանման պատվեր (5% աճ): Մեկ աշխատակցին բաժին ընկնող արտադրանքը ավելացել է 8,6%:

Ընթացիկ տարվա հունվար – մարտ ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ում ամսական միջին աշխատավարձը հասել է 367 հազար դրամի, որը 10,7% ավելի է 2014 թ. առաջին եռամսյակի ցուցանիշից և 2,1 անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը:

Share