Բաժին. Տնտեսական

Հուլիսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա 6 դրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀԿԾՀ-ին՝ էլէներգիայի սակագինը 6 դրամով բարձրացնելու համար:

Օրաթերթը փորձել է ՀԿԾՀ-ից տեղեկատվություն ստանալ, թե երբ է պատրաստվում ՀԷՑ-ը հայտ ներկայացնել: Հանձնաժողովից հայտնել են, որ ժամկետների մասին տեղեկատվություն չունեն: Սակայն օրաթերթին հաջողվել է պարզել, որ հայտը կներկայացվի հաջորդ շաբաթ, իսկ  էլեկտրաէներգիայի սակագինը հավանաբար կբարձրանա հուլիսի 1-ից:

Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ»:

Share