Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստանից մեկնել է 214,7 հազար մարդ

Այս տարվա առաջին երեք ամսում մեր հանրապետություն է ժամանել 232,5 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Միևնույն ժամանակ, ըստ ներկայացված վիճակագրության՝ հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 214,7 հազար մարդ: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.1%-ով:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share