Բաժին. Տնտեսական

Առաջին եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է շուրջ 34 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում  մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 35 մլրդ 916,3 մլն  ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 10%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն  ՀՀ դրամ,  փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ, իսկ մարտին՝ 12 մլրդ 541.6 մլն ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում՝ շուրջ 20 մլրդ 844.2 մլն ՀՀ դրամ: Ինտերնետ հասանելիության ոլորտում հասույթը կազմել է 7 մլրդ 902.1 մլն ՀՀ դրամ:

Share