Բաժին. Տնտեսական

Խոշոր հարկատուները կրճատել են և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալները

2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 528 խոշոր հարկատու ընկերությունները միասին ապահովել են 855,3 մլրդ ՀՀ դրամի իրացումից հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 5%-ով: Այս մասին վկայում են ՀՀ Հարկային ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու երեք ամսում մեր երկրի խոշոր բիզնեսը ներկայացնող 528 ընկերությունները արտաքին առևտրի ոլորտում գրանցել են անկում: Այսպես ներմուծման ծավալները կազմել են 227,0 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 14,6%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 109,4 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հունվար-մարտին գրանցված 113,7 մլրդ ՀՀ դրամի դիմաց:

Արդյունքում, խոշոր հարկատուների կողմից վճարված մաքսային վճարները կազմել են 36,4 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվելով մոտ 10%-ով:

Share