Բաժին. Տնտեսական

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ աճել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 513.8 տոննա մածուն, ինչը անցյալ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 95.1%-ով:

Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 5.4%-ով և կազմել 90.1 մլն լիտր, պանրի արտադրության ծավալներն աճել են 3.5%-ով և կազմել 3 183.7 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.2 անգամ և կազմել 1 472.8 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 18.3%-ով և կազմել 236.8 տոննա:

Share