Բաժին. Տնտեսական

Մեր երկրի 50 խոշոր հարկատուներից 8-ը բանկեր են

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 8 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ՎՏԲ-Հայաստան բանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և Արդշինինվեստբանկը: Վերջիններս հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 1,16 մլրդ ՀՀ դրամ, 1,06 մլրդ ՀՀ դրամ և 928,49 մլն ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 20-րդ, 21-րդ և 27-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև Ամերիաբանկը ( 856,3 մլն ՀՀ դրամ, 31-րդ տեղ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ( 849,8 մլն ՀՀ դրամ, 32-րդ տեղ), Հայբիզնեսբանկը ( 659,6 մլն ՀՀ դրամ, 39-րդ տեղ), Ինեկոբանկը ( 586,9 մլն ՀՀ դրամ, 46-րդ տեղ) և Յունիբանկը (562,5 մլն ՀՀ դրամ, 49-րդ տեղ):

Share