Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստանը ստացել է 7.9 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 410.5 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.8 մլրդ դրամ կամ 7.9 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 33,5%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ստացված օգնության 47.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.4%-ը` մանածագործական իրերը, 10.1%-ը` սարքեր և ապարատները, 8.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` կոշկեղենը, գլխարկները և հովանոցները, 3.0%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ 14.2%-ը` մնացած ապրանքները:

Նշենք նաև, որ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 31.4%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, 23.5%-ը՝ Միացյալ Նահանգներին, 13.7%-ը՝ Եվրամիության երկրներին, 9.6%-ը՝ Ավստրալիային:

Share