Բաժին. Տնտեսական

Կրճատվել է մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանումը

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի 34%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  հունվար-մարտին Հայաստանից արտահանվել է 91,11 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 2%-ով:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել է 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով:

Share