Բաժին. Տնտեսական

Պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 86.4%-ով

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 792.1 հազար լիտր պաղպաղակ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պաղպաղակաի արտադրության ծավալներն աճել են 86.4%-ով:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին մեր երկրում արտադրվել էր 6 345.0 հազար լիտր պաղպաղակ:

Share