Բաժին. Տնտեսական

Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 28.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-մարտի ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 3 712.2 մլն հատ սիգարետ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սիգարետների արտադրության ծավալներն աճել են 28.4%-ով:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ 774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ:

Share