Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 20%-ը, Չինաստանին՝ շուրջ 11%-ը, իսկ Գերմանիային՝ 7,7%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը ( 5,2%), ԱՄՆ-ն (4,9%), Իտալիան (4,1%), Վրաստանը (3,8%), Բուլղարիան (3,3%), Ուկրաինան ( 3%) և Իրաքը (3%): Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 60%-ը:

Նշենք, որ հաշվետու երեք ամսում Հայաստանն արտաքին աշխարի հետ իրականացրել է 945 մլն 142.0 հազար դոլարի առևտուր:

Share