Բաժին. Տնտեսական

Մեր երկիրն ադամանդագործության ոլորտում գրանցել է 20% անկում

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արտադրվել է 13 հազար 262 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 20%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712  կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Share