Բաժին. Տնտեսական

Կառավարությունը շարունակում է աջակցել ներդրումներ կատարող ընկերություններին

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել խեցեգործական բարձրորակ իրերի՝ սպասքի գործարան՝ այն հագեցնելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, կատարել շուրջ 1.09 մլրդ դրամի ներդրում: Իտալական սարքավորումներով տարեկան կարտադրվի շուրջ 0.3 մլրդ դրամի ապրանք (2015թ.), որի զգալի մասը կարտահանվի Եվրամիության և ԱՊՀ երկրներ, ԱՄՆ և այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 80 աշխատատեղ:

Share