Բաժին. Տնտեսական

ՀԷՑ-ը առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 16 դրամով կամ 38%-ով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էկետրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտն արդեն ներկայացրել է ՀԾԿՀ-ին: Պարբերականի ունեցած տեղեկությունների համաձայն ՀԷՑ-ն առաջարկում է էկելտրաէներգիան թանկացնել 16 դրամով կամ 38%-ով՝ սահմանելով այն 58 դրամ մեկ կիլովատի դիմաց (գիշերային սակագնի դեպքում՝ 48 դրամ):

Իհարկե, բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում բերված տվյալները հրապարակվելուց հետո»,–գրում է թերթը։

Share