Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտում «հարաբերական կայունություն է»

Այս տարվա առաջին երեք ամսում մասնավոր ընկերությունները մեր երկրում իրականացրել են 21,78 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ բիզնես ոլորտն ապահովել է հաշվետու ամիսներին մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի շուրջ 51%-ը:

Նշենք, որ հունվար-մարտին մեր երկրում իրականացվել է 42,50 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Շինարարության ընդհանուր ծավալում իրենց մասնաբաժնով երկրորդ տեղում տնային տնտեսություններն են: Բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կազմել են 10,67 մլրդ ՀՀ դրամ:Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 10%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու երեք ամսում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 5,8 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, միջազգային վարկերի հաշվին՝ 2,95 մլրդ ՀՀ դրամի: Ցուցանիշները աճել են համապատասխանաբար 12%-ով և 57%-ով:

Share