Բաժին. Տնտեսական

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 1.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն Հայաստանում հացի արտադրության ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 72.6 հազար տոննա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է արտադրության ծավալների անկում 1.7%-ով:

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 18.6%-ով և կազմել 50.9 հազար տոննա: Մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 33.4%-ով և կազմել 727.1 տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 3.5%-ով և կազմել 3 274.9 տոննա, իսկ ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 45.4%-ով և կազմել 200.6 տոննա:

Share