Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 50.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 69 670 տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահավածի ցուցանիշը գերազանցում է 50.1%-ով:

Միևնույն ժամանակ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 2%-ով և կազմել 2 841 տոննա: Ցինկի խտանյութի  արտադրության ծավալներն աճել են 3.9%-ով և կազմել 3 545 տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 5%-ով և կազմել 1 604 տոննա: Մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալները կրճատվել են 3.6%-ով և կազմել 185 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 5.5%-ով և կազմել 2 416 տոննա: Ալյումինե գլանվածքի արտադրության ծավալներն աճել են 3 անգամ և կազմել 9 տոննա և ալյումինե փայլաթիթեղիարտադրության ծավալների աճը կազմել է:

Share