Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Մայիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)  պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՎԶԵԲ Հայաստանի տնօրեն Փոլ Վլաանդերենը,  Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և  Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխություններն ու այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ  է եղել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին:

Share