Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 36,3 հազար գործարք

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 36 հազար 309 գործարք: Հաշվետու եռամսյակում մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների մոտ 24%-ը կազմել են օտարման, մոտ 13%-ը՝ ժառանգության, 12%-ը` առաջնային գրացման գործարքները: Գրավադրման գործարքները կազմել են ընդհանուր գործարքների 8%-ը: 4%-ը կազմել են վարձակալության գործարքները, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

Հունվար-մարտում հանրապետությունում  անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 35%-ը  բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Մոտ 12%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 8,5%-ը՝ Արարատի մարզին:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 214,16 հազար գործարք, որոնց շուրջ 34%-ը  բաժին էր ընկել մայրաքաղաք Երևանին: Հաշվետու տարում անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 24,4%-ը կազմել էին օտարման, 11,8%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10,2%-ը՝ ժառանգության գործարքները, 3,9%-ը՝ վարձակալության, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

Share