Բաժին. Տնտեսական

1 տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն աճել է 14.4%-ով

Ապրիլին, մարտի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.4% և 0.7% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրութան՝ այս տարվա ապրիլին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.9% և 2.3%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 1.7% և 2.2% հավելաճ:

Նշենք նաև, որ 2015 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 474.1 դրամ, ինչը գերազանցել է 2014 թվականի ապրիլի համապատասխան ցուցանիշը 14.4%-ով (414.31 դրամ):

Share