Բաժին. Տնտեսական

Կորած փառք, մոռացված բրենդ. Facit

Ճգնաժամ, տնտեսական շահերի բախումներ, տեխնոլոգիական առաջընթաց, շուկայի կտրուկ փոփոխություններ և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների դիրքերի անկման և հայտնի բրենդների անհետացման: Տեխնոլոգիաների ոլորտում, հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը, այս անկումներն ու անհետացումներն առավել ակնհայտ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումներից մեկը:

Տեխնոլոգիական առաջընթացի զոհ.  Facit


1960-ական թվականներին շվեդական Facit ընկերությունը մեխանիկական հաշվիչների շուկայում առաջատարներից մեկն էր: Ընկերությունն իր ներկայացուցչություններն ուներ ավելի քան 100 երկրում: Ընկերության արտադրության հաշվիչները, որոնք իրենց արտաքին տեսքով նման էին ձեռքի տպագրական մեքենայի, կարողանում էին իրականացնել հիմնական մաթեմատիկական գործողությունները՝ գումարում, հանում, բաժանում, բազմապատկում:

Ընկերության գործունեության ամենաակտիվ տարիներին կային նաև հատուկ մասնագետներ, ովքեր հաշվարկներ էին իրականացնում այս հաշվիչների օգնությամբ: Այս մասնագիտության վերացմանը, ինչպես նաև Facit ընկերության բիզնեսի անկմանը նպաստեցին Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկաներում աստիճանաբար հայտնվող և այս շուկաները գրավող էլեկտրոնային հաշվիչները, որոնք արտադրվում էին Ճապոնիայում և շատ ավելի պարզ ու հարմար էին օգտագործման համար: Բացի այդ, այս նոր հաշվիչները գնային առումով շատ ավելի մատչելի էին:

Արդյունքում, արդեն 1973 թվականին Facit ընկերությունը վաճառվեց Electrolux-ին:

«Կորած փառք, մոռացված բրենդ» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share