Բաժին. Տնտեսական

Apple-ը ճանաչվել է տեխնոլոգիական աշխարհի «ամենականաչ» ընկերությունը

Apple ընկերությունը Greenpeace կազմակերպության կողմից ճանաչվել է տեխնոլոգիական աշխարհի ամենաբնապահպանական և էկոլոգիապես «ամենամաքուր» ընկերությունը: Ինչպես գրում է Business Insider-ը՝ Apple-ը արժանացել է նման գնահատականի շնորհիվ իր որդեգրած «էներգախնայող» քաղաքականության. Apple-ն անցում է կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրներին: Այս տարի ընկերությունը մեկնարկել է աշխատանքներ Իռլանդիայում և Դանիայում տեղակայված իր կենտրոններում արևային էներգիայի մարտկոցների ներդրման և Չինաստանում արևային էլեկտրակայանի կառուցման նախագծերի շուրջ:

Greenpeace կազմակերպության նոր զեկույցի (“Clicking Clean”) համաձայն՝  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ամենականաչ» ընկերությունների վարկանիշում երկրորդ տեղում Facebook-ն է, իսկ երրորդ տեղում՝ Google-ը:

Share