Բաժին. Տնտեսական

Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների շուկան գրանցել է 17% աճ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մեր երկրի բնակչությանը մատուցվել են 70 մլրդ 253.8  մլն ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 17%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ընդհանուր ծառայությունների շուկայում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը կազմել է 27.6%:

Ընդհանուր առմամբ, հաշվետու եռամսյակում մեր երկրում մատուցվել է  254 մլրդ 399.9 մլն ՀՀ դրամի ծառայություններ:

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց մասնաբաժնով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 18.8%, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 13.3%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 11.8%:

Share