Բաժին. Տնտեսական

Հայկական գինիների ցուցադրություն Ամստերդամում

Մայիսի 11-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում տեղի է ունեցել հայկական գինիների ցուցադրություն-համտես: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից՝ նման ցուցադրություն Նիդերլանդներում կազմակերպվում է առաջին անգամ և իրականացվել է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից հովանավորվող գործարարական նախաձեռնությունների շրջանակում` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ծրագիրը, որը սկսել է Հայաստանում գործել 2013թ. կեսից, ներառում է փորձագիտական և արտահանման ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման գործառույթներ:

Ցուցադրություն-համտեսի ժամանակ ներկայացվել են «Արմենիա Վայն», «365wines», «ԱրմԱս», «Մարանի», Երևանի շամպայնի գործարանի, «Տիերաս դե Արմենիա» գինիները: 

Share