Բաժին. Տնտեսական

Տեղեկատվություն նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:

ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով՝

– 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 150.000 դրամ,

– 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝  120.000 դրամ,

– 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝  80.000 դրամ,

– մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝  60.000 դրամ:

Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող  վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող  հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:

Share