Բաժին. Տնտեսական

Մայիսի 15-ին կմեկնարկի «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը

Մայիսի 15-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 5, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ) կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:Մրցույթը կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից՝ մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:

Այս տարի մրցույթին մասնակցում են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանանպատվոգրեր և մրցանակներ:

 

«Ոզնի-2014» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ են Ռուզան Նիկոյանը (N65 ավագ դպրոց) և Մարիաննա Թովմասյանը (N161 հիմնական դպրոց և N65 ավագ դպրոց)։ Գլխավոր աջակիցն էՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։ Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Share