Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր գործատուները

Հայաստանում գործում են 28 ընկերություններ, որոնք ունեն 1000 և ավելի հայտարարագրված աշխատողներ: Այս մասին վկայում են Հարկային ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի խոշոր գործատուների ցուցակը գլխավորում են հանրային ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերությունները: Այսպես, առաջին հորիզոնականում գտնվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որտեղ աշխատում է 7910 մարդ: Երկրորդ տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է, որն ունի 6041 հայտարարագրված աշխատող: Առաջատար եռյակը եզրափակում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (3910 աշխատող):

Հայաստանի խոշոր գործատուների ցուցակի չորրորդ տեղում «Հայփոստ»-ն է (3333 աշխատող), հինգերորդ տեղում՝ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (3294 աշխատող):

«ԱրմենՏել» ընկերությունը հանրապետության խոշոր գործատուների ցուցակում զբաղեցնում է վեցերորդ տեղը (2750 աշխատող): Վերջինիս հաջորդում են «Գրանդ Քենդի» հայ-կանադական ընկերությունը (2724 աշխատող), «Ալեքս Գրիգ»-ը, որտեղ աշխատում է 2000 մարդ և ՎիվաՍել-ՄՏՍ-ը (1888 աշխատող): Խոշոր գործատուների առաջին տասնյակը եզրափակում է ՀԱԷԿ-ը՝ 1767 աշխատող:

Share