Բաժին. Տնտեսական

«Էկոտոմատո» ընկերությունը մտադիր է այս տարի արտադրել 10-13 մլն վարդ

Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ընկերությունը, որի կառավարման ներքո գտնվում է 8 հա ընդհանուր մակերեսով վարդերի ջերմատնային համալիր, կանխատեսում է այս տարի իր տարեկան արտադրական ծավալները հասցնել 10-13 մլն հատ ծաղկի: Այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահ Սերժ Սարգսյանին, ով աշխատանքային այցով այսօր մեկնել էր Կոտայքի մարզ:

Այցի շրջանակներում հանրապետության Նախագահը ծանոթացել է վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:

Վարդերի ջերմատնային համալիրի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին աշխատավարձով:

Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80%-ն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30%-ը՝ սպառվում է ներքին շուկայում:

Share