Բաժին. Տնտեսական

Մեր երկրում շինարարության 7%-ը իրականացվում է միջազգային վարկերի հաշվին

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 2,95 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 57%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության շուրջ կեսը բաժին է ընկել Համաշխարհային բանկի ծրագրերին (1,51 մլրդ ՀՀ դրամ):  Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 2 անգամ:

Միևնույն ժամանակ, Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 472.2 մլն ՀՀ դրամի շինարարություն,  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին՝  477.4 մլն ՀՀ դրամի շինարարություն, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 29.4 մլն ՀՀ դրամի շինարարություն:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 7%:

Share