Բաժին. Տնտեսական

Կորած փառք, մոռացված բրենդ. Super Nintendo

Ճգնաժամ, տնտեսական շահերի բախումներ, տեխնոլոգիական առաջընթաց, շուկայի կտրուկ փոփոխություններ և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների դիրքերի անկման և հայտնի բրենդների անհետացման: Տեխնոլոգիաների ոլորտում, հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը, այս անկումներն ու անհետացումներն առավել ակնհայտ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումներից մեկը:

Տեխնոլոգիական առաջընթացի զոհ. Super Nintendo

Super Nintendo Entertainment System խաղային կցորդը, որը հայտնի է նաև որպես Super Nintendo, Super NES և SNES, թողարկվել է 1990 թվաանին Ճապոնիայում, որտեղ ուներ նաև մեկ այլ տարածված անուն՝ Super Famicom (Super Family Computer): Նոր 16-բիթանոց խաղային կցորդը շուկայում հայտնվելուն պես «պայթեցրեց» այն. առաջին խմբաքանակը՝ 300 հազար միավոր, վաճառվեց մի քանի ժամում: Ի տարբերություն շուկայում առկա մյուս մրցակիցների՝ Nintendo-ն ակտիվ համագործակցուն էր խաղեր մշակող բազմաթիվ ընկերությունների հետ, ինչպիսիք էին, օրինակ, Capcom, Konami, Tecmo, Square Co., Koei և Enix ընկերությունները, որոնց հետ միասին խաղեր էին մշակվել նաև NES կցորդների նախորդ սերունդների համար: Մեկ տարվա ընթացքում Super Nintendo-ն հայտնվեց նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք երկրների շուկաներում: Super Nintendo-ի «ամենաուժեղ» կողմերից մեկը հայտնի Super Mario World խաղն էր:

Չնայած մեծ հաջողություններին՝ Super Nintendo-ի և 16-բիթանոց խաղերի «հաղթարշավը» տևեց շատ կարճ: Երբ մրցակից ընկերությունները սկսեցին անցում կատարել 32-բիթանոց մոդելների, Nintendo-ն որոշեց «դիմադրել» և ապացուցել Super NES-ի բարձր մրցունակությունը: Այս պայքարում սակայն հաղթեց տեխնոլոգիական առաջընթացը:

«Կորած փառք, մոռացված բրենդ» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share