Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%

2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները: Նշենք, որ ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2.8 մլրդ դրամ:

Ապրիլ ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 173 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ։ Հատուցման միջին չափը ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 210 հազար 882 ՀՀ դրամ:

Share