Բաժին. Տնտեսական

OPEC-ը պլանավորում է նավթի գինը վերադարձնել 100 դոլար մակարդակին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ OPEC անդամ պետությունները և նավթ արտահանող երկրները աշխատում են մի համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա նավթի գինը վերադարձնել 100 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակին:

Այս մասին Մադուրոն հայտարարել է Քաթարի էմիրի հետ հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ նավթի գինը տատանվում է 50-60 դոլար սահմաններում:

Share