Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ

Հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև  բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Հունվար-ապրիլին գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.8%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 3.1%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,2%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.5% աճ, իսկ առևտրի ոլորտում գրանցվել է անկում. հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը կրճատվել է 7,6%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 5%:

Share