Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին առևտրի ոլորտում գրանցվել է 7,6% անկում

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր հանրապետությունում գրանցվել է առևտրի շրջանառության անկում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում առևտրի համախառն շրջանառությունը կազմել է 607 մլրդ 882.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով մոտ 7,6% անկում:

Միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 120,5 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 149,35 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 173,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ ապրիլին՝  165,01 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում առևտրի շրջանառության համախառն ծավալը կազմել էր 2 տրիլիոն 402 մլրդ 820.7 մլն ՀՀ դրամ: 2013 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 1.6%-ով:

2014 թվականին առևտրի ոլորտում առավել զգալի ակտիվություն գրանցվել էր «նախատոնական» դեկտեմբերին՝ 326 մլրդ 353 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև սեպտեմբերին՝ 218 մլրդ 854 մլն ՀՀ դրամ, և հոկտեմբերին՝ 217 մլրդ 19 մլն ՀՀ դրամ:

Share