Բաժին. Տնտեսական

Forbes Global 2000. Հեռահաղորդակցության ոլորտի հսկաները

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների ամենամյա Forbes Global 2000 վարկանիշը: Այն կազմելիս պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, շահույթ, ակտիվներ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացնում ենք Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք ներկայացնում են հեռահաղորդակցական ծառայությունների ոլորտը.

1. China Mobile, Չինաստան 

2. Verizon Communications, ԱՄՆ

3. AT&T, ԱՄՆ

4. Vodafone, Մեծ Բրիտանիա

5. Nippon Telegraph & Tel, Ճապոնիա

6. Softbank, Ճապոնիա

7. Deutsche Telekom, Գերմանիա

8. Telefónica, Իսպանիա

9. América Móvil, Մեքսիկա

10. China Telecom, Չինաստան

Share